|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:
Տոմսերի արժեքն է`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ