|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 5-ին` ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սպասվում է շքեղ համերգ. հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթի և Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր Ժորա Սարգսյանը:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին երիտասարդական նվագախմբի մամլո բաժնից, սա հերթական համերգն է, որը կղեկավարի Ռուսաստանի հայտնի դիրիժոր` Անդրեյ Ռուբցովը:
Համերգային ծրագրում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը և Էդվարդ Գրիգի Լարային կվարտետ թիվ 1-ը: