|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հստակ չգիտի` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: «Ես չգիտեմ`կա՞ն, թե՞ ոչ: Գիտեմ, որ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից որպես քաղբանտարկյալ: Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները, և իմ տեսակետն է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, այսօր կամ վաղը, չպետք է լինեն, բայց ո՞վ է որոշում, թե քաղբանտարկյալ է, չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին` չի՞ վիրավորվում, որ, եթե նախագահ դառնա, Բաղրամյան 26-ում չի նստելու, այլ` ուրիշ նստավայրում, Սարգսյանը պատասխանեց. «Հակառակը` ես կարծում եմ, որ եթե դառնամ նախագահ, լինելու եմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»: