|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը. այս մասին հայտնում են նախագահականից:
«Քանի որ բոլորս դիմակայում ենք կորոնավիրուսի համավարակի պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին, ցանկանում եմ իմ աջակցության խոսքը հղել Հայաստանի ժողովրդին: Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կախված ենք մեկս մյուսից և ապացուցում, որ լուծումները կարող են գտնվել միայն սերտ համագործակցության պայմաններում:
Հուսով եմ՝ մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը:
Հուսով եմ նաև, որ երբ համավարակը կդառնա վերահսկելի, հնարավորություն կունենամ ողջունել Ձեզ Էստոնիայում»,- մասնավորապես ասված է Էստոնիայի նախագահի շնորհավորական ուղերձում: