|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշերը: Վարչապետի այսօրվա հանձնարարականներից մեկը վերաբերում էր դրանց: Վարչապետի խոսքով` գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանիշերի մշակման ընդհանուր միասնական պահանջները, որի արդյունքում էլ դրանք իրենց կառուցվածքով և կարգավիճակով չեն համապատասխանում գործնականում ձևավորված և ընդունված կանոններին: Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանների, իսկ համայնքների դեպքում` ավագանիների հայեցողությանը:
Հաշվի առնելով դա` վարչապետը հանձնարարեց մշակույթի նախարարին ու մարզպետերին` երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել մարզերի ու քաղաքների խորհրդանիշերի, ձևաթղթերի և անհատականացման մի շարք այլ միջոցներին ներկայացվող պահանջների սահմանման վերաբերյալ առաջարկություններ:
«Իրականում այստեղ շատ խայտաբղետ պատկեր ունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: