|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:
Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին: