|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում կանանց խորհրդի նախագահը բանակի հրամանատարին է ներկայացրել խորհրդի նոր կանոնակարգը և դրույթները, որոնք պետք է ապահովեն առավել արդյունավետ ու նպատակային աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են նաև իրականացված ու առաջիկա աշխատանքները, հնչել առաջարկություններ՝ զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ տարվող աշխատանքներն առավել հասցեական դարձնելու ուղղությամբ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն