|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։
Զրուցակցի խնդրանքով ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ առաջիկա առաջնահերթությունն է բարձր տեխնոլոգիաների և նորարարության առաջընթացի հիման վրա տնտեսական զարգացման ապահովումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ, կարևորեցին Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը: