|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և 7 շախմատիստների հետ կիսել առաջին հորիզոնականը:
Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի կանոններով: Թայ-բրեքին մասնակցել են լավագույն լրացուցիչ ցուցանիշ ունեցող 4 շամատիստները՝ Նակամուրան, Ռափորտը, Վաշիե-Լագրավն ու Արոնյան):
Արոնյանը թայ-բրեքի երկու պարտիաներում պարտության է մատնել Ռիշարդ Ռափորտին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 3 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ 4-րդ պարտիայում հայ գրոսմայստերը հաղթել է և նվաճել է մրցաշարի հաղթողի կոչումը: