|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս ընդունել է Անգլիկան Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի և ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ընդգծեց Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում: Այնուհետև անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների միջև հարաբերություններին, կարևորվեց էկումենիկ երկխոսությունների զորացումը, ինչպես նաև համատեղ ջանքերի գործադրումը հանուն արդարության հաստատման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբիին: