|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող շախմատային սուպերմրցաշարը մոտենում է ավարտին: Այսօօր տեղի են ունենում վերջին` 9-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արդեն ավարտել է իր պարտիան` ոչ-ոքի խաղալով բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Հայ շախմատիստը վաստակելով 6 միավոր դարձել է մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց: