|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը. տեղեկացնում է Bianet-ը:
Միջանկյալ հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին և իր ելույթում անդրադարձել հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:
«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք` հիշելով և հանրապետության օրացույցում Ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսներին:
Չավուշօղլուն, ի պատասխան Մակրոնի, ասել է. «Եթե (Հայոց ցեղասպանության հարցը- խմբ.) օրակարգում ընդգրկի՝ ինչ, եթե չընդգրկի՝ ինչ»: