|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ` ապրիլի 10-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարեց հայ համայնքին տված խոստումը և ստորագրեց ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր հռչակելու մասին հրամանագիրը: Բացի Մակրոնի ստորագրությունից, հրամանագրում կա նաև վարչապետ Էդուար Ֆիլիպի ստորագրությունը: Ըստ հրամանագրի` ամեն տարվա ապրիլի 24-ին Փարիզում պաշտոնական արարողություններ կկազմակերպվեն, իսկ մյուս նահանգներում` ըստ տեղական իշխանությունների հայեցողության:
Պաշտոնական Անկարան անմիջապես արձագանքել է այս որոշմանը. հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումների ակնհայտ խախտում է: Նախ և առաջ թող իրենց մութ պատմությանը նայեն: Ռուանդայի ցեղասպանությունից անցել է արդեն մեկ քառորդ դար»: