|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է գումարվել: Նախքան օրակարգին անցնելը` հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատողություն արեց կառավարությանը` հաշվի նստել կանոնակարգ օրենքի հետ և ապահովել բերվող նախագծերի ժամկետները:
«Խնդրում եմ նկատի ունենալ` հանձնաժողովի նիստից երկու օր առաջ ոչ մի փաստաթուղթ չենք ընդունելու: Կառավարության հետ երբեմն չի ստացվում ժամկետները կարգավորել»,- ասաց նա:
Հարությունյանը նաև հավելեց, որ եթե կա կանոնակարգ, պետք է ապահովել սահմանված ժամկետները:
«Մեր փորձագետները մինչև գիշերվա 2-ն աշխատում էին: Մենք կաշխատենք, խնդիրը դա չէ, խնդիրը որակի չտուժելու մեջ է»,- ասաց նա:
Հանձնաժողովը քվեարկեց օրակարգի օգտին և սկսեց աշխատանքները: