|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց որոշում, որով նախատեսվում է թույլատրել «Սաֆեժ» ԲԲԸ-ին «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Երևան-Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներում «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեություն իրականացնել: Նշենք, որ «Սաֆեժ» ԲԲԸ-ն օտարերկյա ընկերություն է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում ինչու՞ են դանդաղում աշխատանքները, երկու անգամ ձեզ զգուշացրել եմ արդեն, ի՞նչն է պատճառը, կարո՞ղ եմ հասկանալ»:
Արթուր Առաքելյանը նշեց, որ շինարարություն իրականացնող ընկերության ունեցած ժամանակային գրաֆիկին համապատասխան ընթանում են աշխատանքները, և ահազանգեր չկան այդ կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Իսկ իմ ասածը ահազանգ չի՞ ձեզ համար»:Ապա շարունակեց, որ կան հիմնավոր կամ անհիմն խոսակցություններ ու դժգոհություններ այդ իսպանական շինարարական ընկերության աշխատանքների վերաբերյալ:
«Խոսակցություններ կան, որ ճանապարհը անորակ է, որ իսպանական այդ ընկերության հետ կապված անընդհատ խնդիրներ կան, որ փողերը չկան, փողերը տարել են, ինչ են արել, ուսումնասիրեք, հասկանանք, թե ինչ է կատարվում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ այդ խոսակցությունները հենց ընկերության ներսի աշխատակիցների կողմից են տարածվում:Արթուր Առաքելյանը խոստացավ ուսումնասիրել վարչապետի հնչեցրած հարցերը:
Որոշումն ընդունվեց: