|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր ԱԺ նիստում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը պետք է պատասխաներ նախորդ նիստում Արծվիկ Մինասյանի հնչեցրած երկու հարցերին: Սակայն Արսեն Մկրտչյանը հարցը չէր հիշում: Նա խնդրեց Արծվիկ Մինասյանին` հիշեցնել հարցերը:
Պատգամավորը հիշեցրեց իր երկու հարցերը, որից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խիստ տոնով հայտարարեց. «Աշխատակազմին զգուշացնում եմ, առանց ինձ ասելու որևէ խոսափող չմիացնել, որովհետև հարցը պետք է հիշվեր ու պատասխանվեր»:
Սահակյանի այս նկատողությունն, ըստ էության, ոչ այնքան աշխատակազմին, որքան փոխնախարարին էր ուղղված: