|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ «Մոսֆիլմ»-ում տեղի է ունեցել «Ոսկե արծիվ» ազգային մրցանակաբաշխությունը:
РИА Новости-ից տեղեկանում ենք, որ «Լավագույն կինոռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՌԴ հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևն իր՝ «Չսեր» ֆիլմի համար: Մյուս անվանակարգերում՝ «Տղամարդու լավագույն դերակատար»-ում, հաղթող է ճանաչվել Եվգենի Միրոնովը /«Առաջինների ժամանակը» ֆիլմում խաղացած դերի համար/, իսկ «Լավագույն կին դերակատար» է ճանաչվել Ելենա Գորբաչովան՝ Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմում կերտած դերի համար:
Հիշեցնենք, որ 2016-ին ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն էր արժանացել «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբախության «Լավագույն ֆիլմ» մրցանակին:
Ամենամյա «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունը, որի հաղթողներին որոշում են Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան, կայանում է 2002 թվականից: