|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած աղջիկների, պատանիների եւ մեծահասակների Եվրասիայի կիոկուշին կան կարատե դո առաջնության ժամանակ արցախցի երկու մարզիկները գրավել են առաջին եւ երկրորդ մրցանակային տեղերը:
Ինչպես karabakh-open.info-ին տեղեկացրել է ԼՂՀ կիոկուշին կան կարատե դո ֆեդերացիայի նախագահ Կարինե Մուսայելյանը՝ կիոկուշին կան կարատե դո եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Առուշանյանը 70 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել, իսկ եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր Դավիթ Կարապետյանը՝ 50 կգ քաշային կարգում արծաթե մեդալի:
«Արդյունքերն ավելի քան գոհացուցիչ են, քանի որ մեր մարզիկները եւ Հայաստանի հավաքականն ընդհանրապես առաջին անգամ են մասնակցում Եվրասիայի առաջնությանը: Հավաքականի բոլոր չորս մարզիկներն էլ գրավել են մրցանակային տեղեր՝ մեկը՝ առաջին, երկուսը՝ երկրորդ եւ մեկ՝ երրորդ»,-նշել է Կ.Մուսայելյանը: