|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Սյունիքի մարզում գործող այս արտադրամասերում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:
Վերացվել է նաև Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի թիվ 4 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը կասեցնելու որոշումը. մանկապարտեզի խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել է, գույքն ու սարքավորումները՝ մաքրվել և ախտահանվել, խմբասենյակներն ապահովվել են սառը և տաք ջրով, երաշխավորված է սննդամթերքի աղտոտման բացառումը սննդի պատրաստման բոլոր փուլերում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն