|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հանյտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: Դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը և խոհանոցը վերսկսել է աշխատանքը:
Ծառայությունը թույլատրել է վերսկսել նաև Երևանում գործող «Իֆիրմ» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրամասի և անհատ ձեռնարկատեր Ազատ Դավթյանին պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը, քանի որ հայտնաբերված հիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկվել են նախնական ու պարբերական բժշկական զննությունների և ձեռք են բերել սանիտարական գրքույկներ:
ՍԱՊԾ