|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում «Խոհանոցի բարեկամներ» միությունը նախորդ շաբաթ կազմակերպել է երեկույթ, որի ընթացքում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների խոհանոցներն ու երաժշտությունները:
Ըստ Demokratahaber-ի՝ երեկույթի ընթացքում հունական խոհանոցի համեղ ուտեստները պատրաստել է Մերի Սիմյոնիդիսը, հայկական խոհանոցինը՝ Աիդա և Սելին Թոքաթլըօղլուները, իսկ հրեական խոհանոցինը՝ Ջենի Ֆրանկոն:
Երեկույթի ընթացքում հայկական խոհանոցի մշակույթը ներկայացնող Թագուհի Թովմասյանը խոսել է խնջույքների և սգո օրերի ավանդույթների մասին՝ ներկայացնելով ուտել-խմելու և եփելու մասին 150 տարվա մեթոդները:
Երեկույթի ավարտին միջոցառումը կազմակերպած միությունը շնորհակալագրեր է հանձնել իրենց հյուրընկալող ընկերությանն ու հայ, հույն և հրեա խոհարարներին: