|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 17-ին, ժամը 21:25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 52-րդ կմ-ին բախվել են KIA Sportage մակնիշի 059 LU 64 (վարորդ՝ Ն. Յ.) և ՎԱԶ-2109 մակնիշի 23 SO 961 (վարորդ՝ Ա. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: