|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 24-ին, ժամը 19:08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի 18 LU 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Ս.) բախվել է Կամո գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին. վարորդը և ուղևոր՝ 1967 թ. ծնված Ս. Հ.-ը տեղում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: