|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 6-ին, ժամը 16:52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «LADA 2104» մակնիշի 35 AA 653 (վարորդ` Ա. Ց.), «Mitsubishi Grandis» մակնիշի 34 VQ 700 (վարորդ` Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի H923KX32 (վարորդ` Է. Կ.) պետհամարանիշով բեռնատարը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ԱԻՆ մամուլի ծառայություն