|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մերսինի Թարսուս (Տարսոն) նահանգի տներից մեկի բակում գանձագողի իրականացրած «աշխատանքի» արդյունքում խճանկար է հայտնաբերվել, որը, ըստ ենթադրությունների, մ.թ.ա. 2-րդ դարի է:
Ըստ Demokrathaber-ի՝ ապօրինի որոնումներ իրականացնող անձը ձերբակալվել է: Նա տան այգում 4 մետր խորությամբ փոս էր փորել՝ արդյունքում հայտնաբերելով պատմական նշանակության խճանկարը:
Թանգարանների տնօրինությունը դեպքի վայրում ուսումնասիրություններ կատարելուց հետո պաշտպանության տակ է վերցրել անտիկ խճանկարը: