|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լադոժսկայա բնակավայրի «Օգոնյոկ» սրճարանում ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել են տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը, նաև գնչուական համայնքից` Նիկոլայ Կուզմենկոն:
Ըստ Rusarminfo-ի` երեք տղամարդկանց սպանության մեղադրանքով ձերբակալվել է կազակների Ալեքսանդրովսկի խուտորի ատաման`33-ամյա Ալեքսանդր Սիտավիչուսը:
2017-ի դեկտեմբերի 31-ին կատարվածից հետո, ըստ տեղական պարբերականներից մեկի, իրադրությունը Լադոժսկայայում թեժ է: Ուստ-Լաբիսնկի շրջանի ղեկավարը հանդիպել է հայկական և գնչուական համայնքների ներկայացուցիչների հետ և քննարկել միջազգային բախումները կանխելու հնարավորությունները: