|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայի ոստիկանները որոնում են երիտասրդների, որոնք Ռյազանսկի պողոտայում սպանել են հայի և ղրղզի: Նշվում է, որ հնարավոր է՝ հանցագործությունն իրականացվել է ազգային անհանդուրժողականության հողի վրա. հայտնում է Московский комсомолец-ը:
Սպանված 69-ամյա Լև Քամալյանը գարեջրի կրպակի սեփականատեր էր: Ագրեսիվ երիտասարդները մոտեցել են նրան և վեճ հրահրել, ինչից հետո նրանցից մեկը հանել է դանակը և հարվածել Լևի սրտին: Երկրորդ սպանվածը ղրղզ Նուրիկ Մունդուզովն է` կրպակի հաճախորդը:
Նախնական տվյալներով` հարձակվողները, հավանաբար, սքինհեդներ են եղել: Այդ մասին վկայում է այն փաստը, որ երիտասարդները եղել են զինվորական կոշիկներով, ինչը հատուկ է սքինհեդներին: