կարևոր
4810 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 13:50
Քաղաքական

Թուրքիայում սպանված 10 հայի կտրված գլուխները ինչպե՞ս են գաղտնի հասել Փարիզ ․ թուրք լրագրողի անդրադարձը

Թուրքիայում սպանված 10 հայի կտրված գլուխները ինչպե՞ս են գաղտնի հասել Փարիզ ․ թուրք լրագրողի անդրադարձը

Թուրք լրագրող Էրթուղրուլ Օզքյոքը «Նամակներ Թանսուին» վերնագրով իր սյունակում անդրադարձել է մի նոր հարցի։ Էրթուղրուլ Օզքյոքը, New York Times-ում տպագրված Musee de l’Home (Մարդկության թանգարան) մասին հոդվածում նշել է․ «Անատոլիայում սպանված 10 հայերի կտրված գլուխները ինչպե՞ս են գաղտնի հասել մինչև Փարիզ»։ Ահավասիկ՝ Օզքյոքի հոդվածը․

Այսօր ես պատրաստվում էի գրել իմ տպավորությունները Miami Art Basel արվեսի տոնավաճառի մասին, որտեղ համաշխարհային արվեստի սիրտն է բաբախում։

Սակայն այնպիսի հետաքրքիր նորության եմ հանդիպել, որ այսօր դա կփոխանցեմ ձեզ, իսկ այն կհետաձգեմ վաղվան։

Երեկվա դրությամբ լույսի գնդակի պես նոր ու շատ հետաքրքիր հայկական խնդիր ունեինք։

Թեման սա է․

Իբրև թե գաղտնի Փարիզ հասած «Անատոլիացի 10 հայերի գլուխները…»

«Իբրև ​​թե» ասելով՝ իրադարձությունները նկատի չունեմ։

Իբրև թե այս 10 գլուխները պատկանել են Հայկական դեպքերի ժամանակ իրենց կյանքը կորցրած 10 հայերի։

Եվ դարձյալ, իբր թե գաղտնի Փարիզ են հասել…

Այո, այս տեղեկությունն այսօր հրապարակվեց։ Հայտնաբերման պատմությունը կպատմեմ ստորև։

Կասեք, թե գլուխն ինքն իրեն բա կգնա՞։

Անշուշտ, ինչ-որ մեկը կամ ոմանք տարել են դրանք, բայց ով՝ հայտնի չէ:

Թե ինչպես են տարել՝ դա էլ հայտնի չէ․․․

Դրա համար եմ ասում «իբրև թե»։

ԵՐԲ ԹՂԹԱԿԻՑԸ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է 18 ՀԱԶԱՐ ԳԱՆԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ

Սակայն նախ հետ շրջվեմ ու գրեմ, թե որտեղից է դեպքն ի հայտ եկել։

New York Times-ի փարիզյան թղթակիցն ուսումնասիրել է Musee de l’Home-ի (Մարդկության թանգարան) պահոցում գտնվող «Գանգ» ցուցանմուշը:

Այս թանգարանի գետնահարկում, որ ես բազմիցս այցելել եմ, պահվում է աշխարհի ամենահարուստ գանգերի հավաքածուն:

Այստեղ մոտ 18000 մարդկային գանգ է պահպանվում։

Դրանց մի մասը ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են վերևի հարկերում…

Մեկին ես էլ եմ գնացել-տեսել։

Բայց պահեստի գանգերը տեսնել հնարավոր չէ։

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն այս հարցում շատ գաղտնապահ է։ Նույնիսկ գիտական ​​հետազոտություններ անողների համար շատ դժվար է բացել այն։ Օրինակ՝ նրանցից մեկը կարողացել է աշխատանքի թույլտվություն ստանալ 10 տարում։

Մինչ այժմ անհայտ ոչինչ չկա։

Նախկինում ես էլ էի հոդված գրել այս գանգերի մասին:

ԿԱՐՄԱՄՈՐԹ ՀՆԴԿԱՑԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄՈՏ ՄՆԱՑԱԾ 10 ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԳԱՆԳԵՐԸ

Սակայն երեկվա դրությամբ պահեստի գանգերի՝ մեզ շատ հետաքրքրող մի հանգամանք է ի  հայտ եկել։

Դրա մասին էլ New York Times-ի երեկվա հոդվածի տողերից ենք իմացել։

Քանզի New York Times-ի լրագրողը ձեռք էր գցել թանգարանի գույքագրման ցուցակը, որը մինչ այժմ համարվում էր «Գաղտնի»: Երբ սա գրեցի, մեծ վիճաբանություն սկսվեց:

Արդյո՞ք էթիկային համապատասխան է այս գանգերը ցուցադրելը:

The New York Times-ը այս գաղտնի ցուցակի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել: Սակայն նրա տված տեղեկությունների մեջ կա մի բան կա, որը մեզ շատ է հետաքրքրում։

Բացի այդ, թանգարանի պահեստներում պահվող այս 18000 գանգերը Ֆրանսիայի գաղութային պատմության արտացոլանքն են։

Որոշ երկրներ, օրինակ ԱՄՆ-ն, պահանջում են իրենց վերադարձնել բնիկ կարմրամորթների գանգերը։

Անցյալ տարի Ալժիրին հաջողվեց որոշ Ազատագրման պատերազմի արաբ մարտիկների գանգերի վերադարձը։

ԱՅՍ ԳԱՆԳԵՐԸ ԻՍԿԱԿԱ՞Ն ԵՆ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՍԵԼ ԹԱՆԳԱՐԱՆ

Այնուամենայնիվ, մեկ այլ հարց կա։

Ինչպե՞ս են այս գանգերը հայտնվել այդ թանգարանում:

Թանգարանում դրանց մասին հիմնավոր գրառումներ չկան։

Ոմանք ասում են, որ գաղութարար ֆրանսիական բանակի լեգեոներները կտրել են իրենց սպանած մարդկանց գլուխները և դա բերել որպես ապացույց։

Որշներն էլ հայտնաբերվել են պեղումների ժամանակ։

Մի խոսքով, այս գանգի հավաքածուն նաև վկայում է Ֆրանսիայի կեղտոտ գաղութային պատմության մասին… (Իբր օսմայան թուրքերի գաղութային պատմությունը շատ մաքուր ու բարոյական է․․․-Ակունքի խմբ)։

Ինչ վերաբերում է մեզ հետաքրքրող հատվածին, դա մի փոքր այլ է։

Քանզի այս գանգերը կապված են ոչ թե Ֆրանսիայի գաղութային պատմության, այլ Օսմանյան կայսրության շատ քննարկված մի շրջանի հետ:

Ինձ հետաքրքրողը սա է.

Իսկապե՞ս այս գանգերը պատկանում են Անատոլիայում սպանված 10 հայերի։

Հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ գաղտնի գույքագրման ցուցակում նրանց անուն-ազգանունները կան:

ԳԱՆԳԵՐԸ ՈՒ՞Մ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ, ԵՎ Ո՞Վ Է ԴՐԱՆՔ ՏԱՐԵԼԱՆԱՏՈԼԻԱՅԻՑ

Եթե ​ ճիշտ է, ինչպե՞ս են սպանված այդ 10 ենթադրյալ հայերի գանգերը հայտնվել այնտեղ։

Քանի որ գանգերն ինքնուրույն չեն գնացել, ո՞վ է դրանք տարել։

Ո՞ր մի գլուխն է իր հետ գանգ տանում Ֆրանսիա:

Նորից ընդգծեմ։

Չգիտեմ՝ կա՞ արդյոք որևէ լուրջ ապացույց, որ այդ 10 գանգերը պատկանում են Անատոլիայում այդ օրերին իրենց կյանքից զրկված հայերին։

Սակայն գիտեմ հետևյալը․

Եթե ​​այս գանգերը ցուցադրվեն Փարիզի «Մարդկության թանգարանում», որտեղ ամեն տարի այցելում են միլիոնավոր մարդիկ, դրանք կներկայացվեն որպես «Հայոց ցեղասպանության» կոնկրետ ապացույցներից մեկը։

Սա հուշարձանի նման մի բան չէ։

Մարդու պատկանող գանգ է․․․

Չգիտեմ՝ դա ինչպես կընկալվի, բայց օգտակար կլիներ, եթե մեր Փարիզի դեսպանատունը դիմեր Ֆրանսիայի մշակույթի նախարարություն, և մի քանի գիտնական ուղարկեր՝ փորձաքննության թույլտվություն ստանալու համար։

https://www.medyatava.com/haber/ertugrul-ozkok-sordu-anadoluda-oldurulen-10-ermeninin-kesilen-kafasi-parise-gizlice-nasil-gitti_282070

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net