|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ որոշումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարությունը կրկին հայտարարություն է տարածել՝ Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելով:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ երեկ Թուրքիայում կազմակերպված Իսլամական համագործակցության կազամկերպության գագաթաժողովի ընթացքում Արևելյան Երուսաղեմը ճանաչվել է Պաղեստինի մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ Թուրքիան խիստ վրդդովված է ԱՄՆ-ի այդ քայլից և ոչ մի կերպ չի պատրաստվում ընդունել Երուսաղեմի վերաբերյալ` նրա որոշումը: