|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում ելույթի ընթացքում անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու` ԱՄՆ-ի սպասվող որոշմանը:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք «շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում»:
«Մենք հետևողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ը նման քայլ անի, Ստամբուլում անմիջապես ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք, ինչը կարող է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպիսին մեր դիվանագիտական հարաբերությունների խզումն է Իսրայելի հետ»,- հայտարարել է նա: