|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus LX570» մակնիշի 73D74810 (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1966 թ. Հաբիբ Օլլահ Հաբիբ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10մ գլորվել ձորը :
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և ուղևոր՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1979 թ. ծնված Ռօհլան Հաբիբ Վավյավին հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: