|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 3-ին, ժամը 23.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բերդ-Վարագավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 30 ՕԼ 603 պետհամարանիշի (վարորդ Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը:
ՄԻնչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Ս.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ա. Չ.-ն (ծնվ. 1988թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս: