|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 5-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 10 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր 1996 թ. ծնված Վ. Ա.-ը հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները վարորդին մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ոստիկանության ավտոմեքենային. վերջինս նույնպես տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: