|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ՀՀ կառավարությունը ներում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011- 2016թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015- 2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների պարտքերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ կուտակվել է 642 մլն դրամի սերմնացուի և 165 մլն դրամի պարարտանյութի պարտք:
«Ֆիքսում ենք, որ այսօրվանից սկսում ենք մաքուր էջից, բայց հետագայում պարտքեր չենք կուտակելու: Բացառվում է, որ կրկին գանք իրավիճակի, երբ գյուղացիների մոտ պարտքեր կկուտակվեն»,-ասաց վարչապետը: