|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց բողոքի ակցիաներ կազմակերպած տոնավաճառների տնտեսվարողների մասին: ՊԵԿ նախագահը նշեց, որ ՊԵԿ-ը իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսվարողի չի տուգանել:
«Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսվարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ տնտեսվարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը հորդորեց աշխատանքները հստակ շարունակել: «Մեր գաղափարախոսությունը հետևյալն է` ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա: Միաժամանակ ,պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Պետք է պարզ խոսենք նրանց հետ»,- ասաց վարչապետը: