|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ճանապարհային ոստիկանությունը նույն խախտման համար վարորդին երկու տարբեր տուգանքներ է ուղարկել, ընդ որում տարբեր տեսախցիկների կողմից արձանագրված:
Երևանի ավագանում «Ելք» խմբակցության անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը Yerkir.am-ին հայտնեց, որ եղել են դեպքեր, որ նույն խախտումը նույն տեսախցիկից երկու անգամ է ուղարկվել վարորդին, բայց որ նույն խախտումը տարբեր տեսախցիկների կողմից արձանագրվի և դրա համար երկու տուգանք ուղակվի, նորություն էր:
«Փաստորեն, երբ ես ասում էի, որ պետք է տեսախցիկներն ավելացնել, ես մի բան չէի մտածել, որ նման դեպքեր կլինեն, ու վստահ եմ, ու սա դեռ բացումն է, շուտով նույն խախտման համար մի 3-4 հատ էլ տուգանք կստանան վարորդները»,-ասաց նա:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ն պահանջում է, որպես բողոքարկում ընդունել այս հայտարարությունն ու բեկանել 27.11.2017թ. N 1707182254 Հրաչյա Միքայելյանի կողմից և 27.11.2017թ. N1707182245 Էդուարդ Շահինյանի կողմից կայացված տույժերը: