|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստից առաջ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով նախարարի տեղակալ Կարինե Մինսայանի աշխատանքից ազատվելու հանգամանքին, նշեց, որ դա ամենևին կապ չունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացների հետ: Կարինե Մինասյանը, հավաստիացրեց նախարարը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Լրագրողների դիտարկմանը, թե նախարարն ու փոխնախարարը լեզու չեն գտել, Կարեն Ճշմարիտյանը հակադարձեց. «Ո´չ, լավ լեզու ենք գտել, ընդ որում` շատ վաղուց»:
Կարինե Մինասյանը, Ճշմարիտյանի խոսքերով, հաստատ անգործ չի մնա, այլ աշխատանք կգտնի, թեեւ նախարարը չգիտի, թե ինչ աշխատանք: