|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկար դադարից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը:
Մերկելն ու Էրդողանը կարևորել են Գերմանիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և համաձայնություն ձեռք բերել` առավել ինտենսիվ աշխատել երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների վերացման ուղղությամբ: