|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, ավազակություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 29-ին, ժամը 10.05-ին, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Վահան Հ.-ին և 1999 թ. ծնված Ստյոպա Խ.-ին: Նրանք նոյեմբերի 28-ին, ժամը 23.30-ից 23.50-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 76 շենքի թիվ 1-ին մուտքում հարձակվել են 43-ամյա մի տղամարդու վրա, խողովակով հարվածել մեջքին, ապա էլեկտրաշոկով էլեկտրահարել ձախ ձեռքը, ինչից հետո իրենց կամքից անկախ հանգամանքներից չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` դիմել են փախուստի:
Վահան Հ.-ն և Ստյոպա Խ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: