|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչթարօղլուին՝ իր և իր ընտանիքի մասին հնչեցրած մեղադրանքների համար:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը հատկապես վրդովվել է ընդդիմության ղեկավարի այն հայտարարությունից, թե ինքը արտասահմանյան բանկերում հաշիվներ ունի:
«Ապացուցիր՝ Էրդողանը ո՞ր բանկում հաշիվ ունի: Եթե չկարողանաս ապացուցել, պետք է հեռանաս քաղաքականությունից: Այլապես՝ ես թե' կհեռանամ քաղաքականությունից, թե' կլքեմ նախագահի իմ պաշտոնը: Մարտահրավեր եմ նետում քեզ»,-հայտարարել է Էրդողանը: