|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիին հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի միանձնյա առաջատարն է: Հայաստանցի շախմատիստը սպիտակներով գեղեցիկ և արագ հաղթանակ տարավ՝ հարկադրելով մրցակցին հանձնվել 27-րդ քայլում:
Արոնյանն ունի 3 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է հինգ գրոսմայստերի:
Նոյեմբերի 20-ին կայանալիք հինգերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ: