|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):
Մրցաշարին մասնակցում է 18 գրոսմայստեր, այդ թվում` Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (ՌԴ), Անիշ Գիրին (Նիդեռլանդեր) եւ ուրիշներ:
Նոյեմբերի 15-ին կայացել է մրցաշարի բացման արարողությունը, իսկ այսօր կայանալիք առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: