|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2018 թվականի հոկտեմբերին Երեւանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան պրիի փուլերից մեկը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ՀԳՖ-ի նախագահ Մելանյա Ստեփանյանը:
«Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թեւանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվեց, եւ հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երեւանում: Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ:
ՉՄՄ-ն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է միջազգային բոլոր չափանիշերին համապատասխանող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց»,- ասաց Մելանյա Ստեփանյանը: