|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի հինգերորդ տուրի ինը պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին:
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Այս շախմատիստները հանդիպել էին նաեւ այս տարի Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ մեր գրոսմայստերը փայլուն հաղթանակ էր տարել:
Հինգ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միանգամից վեց շախմատիստ զիջում է կես միավորով:
Նոյեմբերի 22-ին կայանալիք վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: