|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հավանության է արժանացել «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ կապահովվի միջհամայնքային միավորումների կազմավորման և գործունեության իրավական դաշտը:
Օրինագիծը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:
Նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով: Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքովը՝ ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
Կարգավորվում են նաև միավորումը համալրելու և միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Նախատեսվում են նաև միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը և դրանց ընթացակարգերը: Նախագծով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջև սեփականության բաշխման մասով: