|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։
Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։
Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։
6-ամսյա ժամկետը լրանալուց հետո մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից: