|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 10-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի 35 MT 478 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Տուժածին մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1993 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:
Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի հատված և փակել են գազ փականը: