|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում Ford Focus մակնիշի 47 TQ 444 (վարորդ՝ 2001 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել և սահել մոտ 50մ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Գ. Ղ.-ը և նույն թ. ծնված Ա. Շ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ վերջինս տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ. բժիշկները Ա.Ա.-ի և Գ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Շ.-ինը՝ միջին ծանրության: