|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2018թ. պետական բյուջեի նախագծով` պետական պարտքը ՀՆԱ-ում նվազում է: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ գնալով աճում են պետական պարտքի սպասարկման ծախսերը: Ըստ նրա՝ բյուջեի ծախսերի հիմնական ուղղվածության մաս են կազմում պարտքի սպասարկումը, անվտանգությանն ուղղված ծախսերը, նաև սոցիալական ուղղվածությունը: Նախարարը նաև նշեց, որ սոցիալական բաժինը բավական մեծ է և փոփոխության կարիք ունի:
Խոսելով պարտքի աճի մասին` Արամյանն ասաց, որ երկու տնտեսական ցնցումների արդյունքում ունեցել ենք պետական պարտքի աճ ՀՆԱ-ի նկատմամբ, դա եղել է 2009-ին և 2014-16 թվականներին: Նա նշեց, որ հնարավոր չէ աճը միանգամից կանգնեցել, բայց կարելի է աճի տեմպերը նվազեցնել:
«2018 թվականին պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախագծել ենք շրջել դեպի ներքև, բայց սա որոշակի զգայունություն ունի փոխարժեքների տատանումների տեսանկյունից: Պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը նվազելու է այս նախագծով` կառավարության պարտքը անվանական աճում է, բայց ՀՆԱ-ի մասով 1 %ային կետով նվազում է: Սպասարկումների մեծ մասը գնում է դրամային պարտատոմսերի սպասարկմանը»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ նախագծով` 2018 թվականին արտաքին պարտքը 43 տոկոսից իջեցնում ենք 41 տոկոսի: «Մենք լինելու ենք նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցուցակում»,- ասաց Արամյանը։