|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մամուլը շատ բան կարող է գրել, նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել. ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի մամուլում օրերս հրապարակված լուրին, ըստ որի` Վարդանյանը հավակնում է փոխվարչապետի պաշտոնին:
Պատգամավորը նշեց, որ տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ինքը դառնալու է ՀՀ նախագահ, ոստիկանապետ: «Բայց ես ձեզ երաշխավորում եմ` աշխարհը պտտվում է, և ոչինչ պետք չէ բացառել: Այն, ինչ գրել է այդ մամուլը, բացարձակապես լուրջ չեմ համարում և չեմ ուզում անդրադառնալ»,- ասաց նա` հավելելով, որ 2018-ը կգա` կխոսենք: